06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

՛՛Բաքուն իր զինվորներին դիտում է որպես համակարգչային վիրտուալ զինվորիկներ՛՛

”Ադրբեջանի ղեկավարությունը փակուղի է տարել իր երկիրը իր քաղաքականությամբ ու հիմա փորձում է դուրս գալ իրավիճակից”,-հայտարարեց ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանը: Ինչ վերաբերում է նրան, որ Ադրբեջանը միջազգային հարթակներում հայտարարում է հակաահաբեկչական պայքարի կարևորության մասին, Նալբանդյանն արձագանքեց այսպես. ”Գիտեք, որ տասն անգամ հալվա ասես, դրանից քաղցր չի դառնա”: 

Ըստ նախարարի՝ Ադրբեջանում սաստկանում են հետապնդումները, բռնությունները քաղաքական ընդդիմախոսների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ, և այդ կապակցությամբ դատապարտող հայտարարություններ են արվում միջազգային հանրության կողմից, և Ադրբեջանը փորձում է շեղել ուշադրությունն այդ ամենից սահմանային լարվածությունների սրման միջոցով:

 ՛՛Այդ հիստերիկ գործողություններով փորձում են իրավիճակից դուրս գալ: Ցավոք, Բաքվի իշխանությունների համար մարդկանց կյանքը ստորադասվում է ներքին քաղաքական շահերին, իրենք իրենց զինվորներին դիտում են որպես համակարգչային վիրտուալ զինվորիկներ և օրական հարյուրավոր երիտասարդների ուղարկում են դեպի մահ: Ավելի ու ավելի հարցեր ու կասկածներ են առաջանում Ադրբեջանի ղեկավարության ադեկվատության վերաբերյալ՝ իրավիճակը սթափ գնահատելու կարողության գնահատման վերաբերյալ:

Դա չի նշանակում, որ չպետք է շարունակել գործողությունները: Ադրբեջանի նախագահը ասուլիսի ժամանակ ասում է, թե իրենց մամուլն ազատ է և իր վարկանիշը 90 տոկոսից ավել է: Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ, չնայած՝ միջազգային հանրության մեկնաբանությունները հայտնի են՛՛,- նշեց ԱԳ նախարարը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ