22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Հայրենիքին ծառայելուց ազատվելու համար «փրկագին» են սահմանում». Դավիթ Տոնոյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը լրատվամիջոցներից պարբերաբար հարցեր է ստանում։ Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը ներկայացնում է նրա պատասխանները վերջին շրջանում ստացված հարցերին։

 –Պարոն Տոնոյան, ինչպե՞ս եք գնահատում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով, մասնավորապես, առաջարկվում է 24 միլիոն դրամ վճարելու դեպքում ծառայել 4.5 ամիս`2 տարվա փոխարեն։

– Ներկայացված նախագիծը համահունչ է կառավարության եւ քաղաքական իշխանության «խաղաղության օրակարգին»։ Անձամբ ես եւ Պաշտպանության նախարարությունը մշտապես դեմ ենք արտահայտվել նմանատիպ նախաձեռնություններին:

 

Ինձ համար նախագծով առաջարկվող կարգավորումներն անընդունելի են։ ՀՀ զինված ուժերում ծառայելը պետք է ողջունել եւ խրախուսել, այլ ոչ թե հայրենիքին ծառայելուց ազատվելու համար «փրկագին» սահմանել:

Հետաքրքիր է՝ պահպանվելու է արդյո՞ք թափանցիկությունն այն անձանց անունների մասով, ովքեր կվճարեն իրենց զավակներին առնվազն 1.5 տարվա զինված ուժերում ծառայության հետ կապված «զրկանքներից» ազատելու համար:

– Վերջին շրջանում Դուք եւ Ձեր փաստաբանները բազմիցս դժգոհություն եք հայտնել դատավորի գործողություններից, բայց, կարծես, նա այլեւս չի զբաղվելու ձեր գործով։

– Նախեւառաջ նշեմ, որ գործը դատարան մուտքագրվելուց հետո նշանակվել են թվով 7 դատական նիստեր, որոնցից կայացել են ընդամենը 4-ը։ Ընդհանուր առմամբ, անցած 8 ամիսների ընթացքում մոտ 8-9 ժամ դատական նիստ է տեղի ունեցել:

Թեւե մտահոգված չեմ այն կապակցությամբ, որ քրեական գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան, չեմ կարող չարձանագրել, որ դատավոր Մանվել Շահվերդյանն այդ գործը Հակահոկոռուպցիոն դատարանին ենթակա լինելու մասին տեղյակ է եղել առնվազն 2021թ․ ապրիլից, երբ «Դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում կայացվել է համապատասխան փոփոխությունը։

Իմ խորին համոզմամբ, դատավոր Մանվել Շահվերդյանը դիտավորյալ եւ մտածված կերպով այս ամիսների ընթացքում արհեստականորեն ձգձգել է դատական նիստերը, որպեսզի այս գործը իր «վրայից գցի»։ Դրա հետեւանքով ես եւ գործով անցնող մյուս անձինք ապօրինի կերպով մնացել ենք անազատության մեջ՝ առանց որեւէ իրավական հիմքի։

Ավելին, գործընթացը անհիմն ձգձգելով՝ դատավորը ինձ հնարավորություն չի տվել հերքելու մեղադրող կողմի այն պնդումը, որ իբր կարող եմ ճնշում գործադրել վկաների եւ դատավարության այլ մասնակիցների վրա։ Եվ դա այն պարագայում, որ հենց այդ մտացածին «մտավախությունն» է ինձ շուրջ մեկ տարի անազատության մեջ պահելու միակ «հիմնավորումը»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ