20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

«Սա ևս մեկ ծանր հարված է մեր պետությանը, ջարդում է մեր երկրի ու բանակի ողնաշարը»

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն անդրադարձել է ՊՆ-ի նոր նախագծին, որով առաջարկվում է ներդնել պայմանագրային զինվորական ծառայության նոր համակարգ, ինչպես նաև շարքային կազմի կարճաժամկետ պարտադիր զինծառայություն՝ ՀՀ պետական բյուջե բավականին մեծ գումար վճարելու պայմանով:

«Վճարիր 60 հազար դոլար եւ խուսափիր երկամյա զինծառայությունից։ Այս գովազդը տարածում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը։

Սա անբարոյականություն է։ Իհարկե։ Բայց ոչ միայն։ Սա եւս մեկ ծանր հարված է մեր պետությանը։Հետպատերազմյա երկրում հաստատ նման բան չեն անում։

Հիմնավորումը, թե սա անում ենք պրոֆեսիոնալ բանակի կայացման համար, մեղմ ասած, թույլ է, այլ կերպ ասած, չի դիմանում որեւէ քննադատության։

Չերկարացնեմ, չի կարելի նման որոշում կայացնել։ Այն ջարդում է մեր երկրի ու բանակի ողնաշարը, հիմք դնում զինված ուժերում կաշառակերության ծաղկմանը։

Ձեռքներդ հեռու մեր բանակից»,- ֆեսյբուքյան իր էջում գրել է Գեղամ Նազարյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ