20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Ինչու Փաշինյանը չշնորհավորեց կաթողիկոսին․ «Հրապարակ»

«Նիկոլ Փաշինյանի եւ Հայ առաքելական եկեղեցու միջեւ կապը պատերազմից հետո անդառնալիորեն խզվել է։ Փաշինյանը պետական ինստիտուտների արժեւորումը, դրանց դերակատարումը, փաստորեն, դիտարկում է սեփական, նեղ անձնական պրիզմայով։

Այս տարի էլ նա չշնորհավորեց Գարեգին Բ կաթողիկոսի ծննդյան տարեդարձը, որը նշվում էր օգոստոսի 21-ին, մինչդեռ իշխանության գալուց հետո երեք տարի անընդմեջ Փաշինյանը «ջերմորեն» շնորհավորում էր Վեհափառին, կարեւորում ժողովրդի կյանքում Հայ առաքելական սուրբ եկեղեցու «մեծ կարեւորությունն ու դերակատարումը» եւ վստահություն հայտնում. «Դուք կշարունակեք այդ ուղղությամբ Ձեր արդյունավետ գործունեությունը»։

Պատերազմից հետո, երբ կաթողիկոսը հրապարակավ սկսեց քննադատել իշխանություններին, դարձավ Փաշինյանի աչքի փուշը։ Որոշ տեղեկություններով՝ իշխանական վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներին, անգամ Հանրայինին է հրահանգ իջեցվել՝ որեւէ կերպ չլուսաբանել կաթողիկոսի գործունեությունը»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ