03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Աջակցում եմ Էդգար Ղազարյանի նախաձեռնությանը․ Արթուր Վանեցյան

Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ աջակցում է հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի նախաձեռնած գործընթացին։

«Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ ընկերներ,

Այս օրերին ինձ շատերն են հարցնում, թե ինչպե՞ս եմ վերաբերում Էդգար Ղազարյանի նախաձեռնած գործընթացին։

Բազմիցս ասել եմ, որ աջակցելու եմ բոլոր այն ազգային առողջ ուժերին, որոնք պայքար կսկսեն մեր Հայրենիքն այս աղետալի վիճակին հասցրած իշխանություն կոչվածների դեմ։

Ուստի, մեկ անգամ ևս հաստատելով այդ միտքը, նշեմ, որ աջակցում եմ Էդգար Ղազարյանի նախաձեռնությանը և կոչ եմ անում իմ կուսակիցներն և համախոհներին ևս սատարել նրան և վաղը ժամը 17:00-ին մասնակցել հրավիրված հանրահավաքին»,- գրել է Արթուր Վանեցյանը:

Հիշեցնենք՝ Էդգար Ղազարյանն ազդարարել է «Անկախության շարժման» մեկնարկի մասին ու հայտարարել, որ  հասնելու են Նիկոլ Փաշինյանի հրաժարականին։

Օգոստոսի 23-ին Երևանում նախատեսված է շարժման հանրահավաքը։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ