«Շուտով կապիտուլյանտը չի կարողանալու ապրել նաև Հայաստանում»․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարները՝ գրելով․
«3 տարի առաջ, կողքի հրապարակում (Վերածնունդ) ցնորամիտ անուղեղը գոչում էր` «Արցախը Հայաստան է և վերջ»: Ստեփանակերտում ցնծություն էր, ոգևորությունը հասել էր գագաթնակետին:
Միայն մեր սեղանի շուրջ էր լռություն: Որովհետև, ստիպված եղա պատմել մերոնց, թե ինչպիսի վտանգներով են լի պաշտոնապես ասված էմոցիոնալ տգիտությունները:
Անցավ մեկ տարի և դավաճանությունը մարմնավորող կապիտուլյանտը` կործանիչ պատերազմ պայթեցրեց Արցախի վրա:
2019թ. համահայկական խաղերից (Արցախում) անցել է երեք տարի. կապիտուլյանտն այլևս չի կարողանում գնալ Արցախ:
Շուտով նա չի կարողանալու ապրել նաև Հայաստանում»: