Դավաճանությունը պոզով-պոչով չի լինում. Արթուր Թովմասյան
Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Դավաճանությունը պոզով-պոչով չի լինում
Լսեք Մերձավոր Արևելքի ինստիտուտի (նախկինում՝ Իսրայելի և Մերձավոր Արևելքի հետազոտությունների ինստիտուտ) հետազոտական կենտրոնի հիմնադիր և նախագահ՝ Եվգենի Սատանովսկուն: Նա վերլուծում է Հայաստանի պարտությունը 44-օրյա պատերազմում և մատնանշում դրա պատճառները: Ըստ Սատանովսկու, Պուտինի և Փաշինյանի ցանկացած խոսակցություն 44-օրյա պատերազմի ընթացքում ավարտվում էր Բաքվից հնչող զանգերով և խնդրանքով՝ չանել այս կամ այն։ Ակնհայտ է, որ Նիկոլը պատմում էր ամենը ԱՄՆ-ին, իսկ ԱՄՆ-ն զգուշացնում էր պաշտոնական Բաքվին»: