Ամեն ինչ շատ պարզ է։ Երրորդ ճանապարհ հայտնի չէ. Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Համաշխարհային պատմությանը հայտնի են երկու տիպի հասարակություններ ու իշխանավորներ.
Առաջինները ՝ հայրենիքի պարիսպն ամրապնդում են ու թույլ չեն տալիս պետության դարպասների ճեղքում։
Իսկ մյուս մասը՝պետության դարպասները բացում են ներսից ու թշնամուն հրավիրում են երկիր։
Առաջինները սերունդների օրհնանքին են արժանանում։
Վերջինները՝ անեծքին։
Ամեն ինչ շատ պարզ է։
Երրորդ ճանապարհ հայտնի չէ»։