Երբ պարտությունն ու կապիտուլյացիան փառաբանում ես, թշնամին ավելի է լկտիանում. Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սա է նիկոլիզմի բերած խաղաղության դարաշրջանը։
Երբ պարտությունն ու կապիտուլյացիան փառաբանում ես, թշնամին ավելի է լկտիանում։
Շուտով երեւի կմտնեն եթեր ու կասեն՝ մենք ի՞նչ անենք, ռուսն է Արցախի պատասխանատուն։
Բանակի հերն անիծեցին, 4-5 միլիարդի զենք ու զինամթերք թողեցին թշնամուն, հիմա էլ կասեն ՝ նախկինները գցեցին մեր գրպանը։
Գլուխներդ տնկած ու՞ր հեղափոխություն արեցիք…
Ասեմ… Հեղափոխություն արեցիք, որ պատերազմով կամ առանց պատերազմի ի՞նչ տալու է տաք։
Հիմա սա էլ այդ օպերայի հերթական սերիան է, հա՞»: