27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Կառավարության ռիսկային քայլի տնտեսական օգուտները

Հունվարի 22-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Շահութահարկի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին, ըստ որի բացառապես արտահանմամբ զբաղվող և տարեկան 50 մլրդ դրամի ապրանք արտահանող տնտեսվարողների շահութահարկը առաջարկվում է նվազեցնել 10 անգամ՝ ներկայիս 20 տոկոսի փոխարեն սահմանելով 2 տոկոս:

Սա նախադեպը չունեց քայլ է արտահանման խթանման ուղղությամբ: Այն հիմնականում ունի դեպի ՄՄ տարածքներ արտահանելու ուղղվածություն, բայց միևնույն ժամանակ տեղավորվում է ՀՀ ԿԱ մտադրության մեջ, ըստ որի ՀՀ-ը պետք է դառնա ՄՄ-ԵՄ կապող օղակ, այսինքն օգտագործի իրեն տրամադրված ՄՄ անդամակցության և GSP+ համակարգի արտոնությունները:

Տնտեսությունը նման կերպ զարգացնելը որոշակի նմանություններ ունի «Կորեական տնտեսական հրաշք»-ի հետ, այսինքն տնտեսության մեջ մի քանի խոշոր կազմակերպությունները կատարում են տնտեսության շոգեքարշի դերը և փոքր կազմակերպություններին իրենց հետ առաջ են քաշում: Տարբերությունը կայանում էկազմակերպությունների ընտրության հարցում` քանի որ այս արտոնության հիմնական թիրախը արտասահմանյան կազմակերպություններն են: Այդ տեսանկյունից այն ավելի շատ նմանվում է տնտեսական աճի «Սինգապուրյան մոդել»-ին, ըստ որի տնտեսության աճը մեծամասամբ ապահովվում է արտասահմանյան ներդրումների հաշվին: Այս մոդելը ենթադրում է ՀՀ ԿԱ ակտիվ մասնակցություն և հետևողականություն` ներդրողներին ներգրավելու հարցում:

Ներկա դրությամբ ՀՀ-ը միջին դիրքեր է զբաղեցնում ռեյտինգային ցանկերում` օտարերկրյա կապիտալի պաշտպանվածության մասով, անհրաժեշտ է որոշակի միջոցառումներ իրականացնել այդ վարկանիշի բարձրացման ուղղությամբ, և ինչ որ կերպով նվազեցնել ՀՀ քաղաքական ռիսկը:

Այս նախագիծը ավելի մեծ հետաքրքրություն է առաջացնում շահութաբերության բարձր աստիճան ունեցող ոլորտների համար, ինչպիսին է ինովացիոն ոլորտը` որը գերակա ուղղություն է ճանաչված ՀՀ-ում: Պետք է աշխատանքներ իրականացվեն նմանատիպ կազմակերպություններ ներգրավելու ուղղությամբ, մասնավորապես անդրազգային կազմակերպությունների կողմից` ապրանքների հավաքման արտադրամասեր կառուցելու, որտեղ կարող են աշխատել կանայք, որոնց հատվածում գործազրկությունը հանրապետական ամենաբարձր մակարդակի վրա է:

Նախագիծը դրական ազդեցություն կունենա ՀՀ-ում նախկինում գործած խոշոր արդյունաբերական համալիրների վերագործարկման համար, ինչպիսին է «Նաիրիտ» կաուչուկի գործարանը:

 

Այս նախագծի հիմնական վտանգներն են` արտահանման ծավալի չափը, որը տարեկան պետք է գերազանցի 100 մլն. դոլարը (արտահանման տարեկան ծավալը 1.5 մլրդ դոլար), արտահանող կազմակերպությունների արհեստական խոշորացումները:

Նախագծի հաջողության համար առանցքային նշանակություն ունի արտոնության ժամկետը: Արտադրության ոլորտի խոշոր ներդրումների ներգրավման համար այն չպետք է 10 տարուց պակաս լինի:

Նախագծով հաստատված է, որ արտոնությունները չեն վերաբերվելու հանքարդյունաբերության ոլորտին, սակայն նախագծի մեջ պետք է ներառվի մետալուրգիական ոլորտը, մասնավորապես վերջնական մետաղի ստացումը, որը վերջնական արտադրանք ստանալու մոտիվ կհանդիսանա հանքարդյունաբերական կազմակերպությունների համար, և այդ մասով կլրացնի օրենսդրության բացը:

Հայկ Մարտիրոսյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ