05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Արմեն Գրիգորյանի առողջական վիճակի հետ կապված լուրջ խնդիրներ, լուրջ բողոքներ չեն եղել, որ վերանայվեր խափանման միջոցը. Կարեն Անդրեասյան

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր անդրադարձավ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի՝ դատարանի դահլիճում մահվան դեպքին: Ասաց՝ առիթ չի ունեցել ասելու՝ իր խորը ցավն է արտահայտում:

«Ցանկացած մարդու մահ ողբերգություն է, տվյալ դեպքում մենք հրապարակել ենք, որ ՔԿՀ-ում չի եղել բժշկական թեկուզ  մեկ խնդիր, որը տեղում չի լուծվել իր հետ կապված, լուրջ խնդիրներ, լուրջ բողոքներ չեն եղել, որ վերանայվի խափանման միջոցը», – կառավարությունում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Անդրեասյանը:

Ինչ վերաբերում է մյուս բոլոր կալանավորներին, ովքեր ունեն առողջական խնդիրներ, նախարարն ասաց, թե ամեն ինչ անում են, որ ոչ մի ազատազրկված անձ բժշկական խնդիրներով  չունենա պրոբլեմ:
 
«Մենք իրենց մասին իսկապես հոգ ենք տանում», – վստահեցրեց Անդրեասյանը:
 
 Նա ընդգծեց՝ ցանկացած ողբերգություն պետք է ազդակ լինի բոլոր մարմիններին, այդ թվում՝ դատարաններին, էլ ավելի ուշադիր նայել, երբ բողոքներ կան ազատազրկված  անձանցից:
 Նախարարը հույս ունի, որ առանձին մարդիկ չեն շահարկի կամ չարաշահի որևէ դեպք, որևէ ողբերգություն, որպեսզի «կեղծ առողջական խնդիրների անվան տակ փորձեն խուսափել արդարադատությունից»:
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ