30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Թուրքիան և Իրանը` անկախ ամեն ինչից մնում են Ռուսաստանի մրցակիցները․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Թուրքիան և Իրանը անկախ ամեն ինչից մնում են Ռուսաստանի մրցակիցները: Թուրքիան և Ռուսաստանը Սիրիայի և Լիբիայի հարցերում հակառակ դիրքեր են գրավում: Բացի այդ, նրանք մրցակիցներ են Հարավային Կովկասում ազդեցության համար:

Թուրքական անօդաչու թռչող սարքերն օգնում են ուկրաինական բանակին ընդդեմ Ռուսաստանի: Այդ մասին Ֆեյսբուքում գրառում է արել ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

Իրավիճակային դաշինք, բայց ոչ հավերժ ընկերներություն

Թեհրանի բանակցությունների յուրաքանչյուր կողմն ուներ իր ուրույն պատճառները: Անկարային պետք էր, որպեսզի քրդերի դեմ իր «հատուկ օպերացիան» իրականացնի արևելյան Իրաքում և Սիրիայի հյուսիսում։ Էրդողանը դրա համար ունի նաև ներքաղաքական պատճառներ և այդ կերպ նա ցանկանում է փրկել իր վարկանիշը, որը վերջին շրջանում փլուզվում է աճող տնտեսական խնդիրների և բարձր գնաճի պատճառով։ Սակայն ամերիկյան կողմից քրդերին ցուցաբերվող աջակցությունը խոչընդոտում է Էրդողանի ծրագրերին։ Այդ պատճառով Թուրքիան շահագրգռված էր քրդական հարցում Իրանի և Ռուսաստանի աջակցությունը ստանալ։

Իրանը` Ռուսաստանի Դաշնության աջակցության կարիքն ունի Բաշար Ասադի իշխանությունը պահպանելու, ինչպես նաև արևմտյան երկրների հետ «միջուկային գործարքը» վերսկսելու համար։ Ռուսաստանին այդ համագործակցության մեջ հետաքրքրում են անօդաչու թռչող սարքերը, Արևմուտքի դեմ նոր կոալիցիան և համատեղ տնտեսական ծրագրերը: Ռուսաստանը ցանկանում է Իրանի հանքարդյունաբերության ոլորտում ռուսական ներդրումների վերաբերյալ համաձայնագիր կնքել այնպես, ինչպես նախկինում արել էր Չինաստանը։ Համաձայն իրանական ԶԼՄ-ների՝ ռուսական «Գազպրոմը» ստորագրել է 40 միլիարդ դոլար արժողությամբ համագործակցության հուշագիր, կապված Իրանում գազի և նավթի հանքավայրերի զարգացման հետ։

 

Իրանա-ռուսական համատեղ առևտրի պալատը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության սկսվելուց հետո Իրանից դեպի Ռուսաստան արտահանման ծավալներն աճել են: Միևնույն ժամանակ, անհասկանալի է մնում, թե ինչպես են Ռուսաստանն և Իրանը պայմանավորվել նավթի և գազի համատեղ արտահանման քաղաքականության շուրջ, քանի որ երկու կողմերն էլ մրցակիցներ են և, ընդհանուր առմամբ, լրջորեն ազդում են շուկայի վրա։ 

Ըստ մի շարք փորձագետների` ուկրաինական հակամարտության մասին Այաթոլլա Խամենեիի հրապարակային հայտարարությունը գերազանցել է Ռուսաստանին ցուցաբերած` Չինաստանի զգուշավոր աջակցությունը։ Այժմ Ռուսաստանի և Իրանի շահերը մերձեցվել են այնպես, ինչպես երբեք: Այն կարելի է համարվել հաջողված քաղաքական գործընթաց, ի տարբերություն Իսրայելի և Մերձավոր Արևելքի արաբական սունի պետությունների միջև դաշինք ստեղծելու և դրանով Ռուսաստանի ազդեցությունը սահմանափակելու Վաշինգտոնի փորձերին։

Թեհրանը երկար ժամանակ պատժամիջոցների տակ է, և այս ֆոնին երկու երկրները կարող են ամրապնդել տնտեսական համագործակցությունը, մասնավորապես, Մոսկվան ցանկանում է համաձայնության գալ իրանական լոգիստիկ ուղիների օգտագործման շուրջ՝ ռուսական նավթը Հնդկաստան և Չինաստան տեղափոխելու համար։ Անօդաչու թռչող սարքերի թեման թեև հրապարակավ չի արծարծվել, սակայն չի բացառվում, որ կան կոնկրետ պայմանավորվածություններ:

Միաժամանակ պետք է նկատել, որ Թեհրանի և Անկարայի համար, Ռուսաստանի հետ բանակցությունները կարող են ծառայել որպես ԱՄՆ-ի վրա ճնշման և շանտաժի օգտավետ միջոց: Իրանն ու Թուրքիան այդ կերպ կփորձեն Արևմուտքին ցույց տալ, որ ունեն այլընտրանք, որով կարող են ազդեցություն պահպանել Մերձավոր Արևելքում:

Իրանի և Ռուսաստանի ներկայիս մերձեցումը կապված է նաև նրանց աշխարհայացքների նմանության հետ, որը վերջին տասնամյակների ընթացքում նկատելի չի եղել։ Այսօր երկու երկրներն էլ բացահայտ դեմ են արտահայտվում միջազգային հարաբերություններում ԱՄՆ գերակայությանը և ամեն կերպ ձգտում են հակազդել դրան։

Իրանն ու Ռուսաստանը դաշնակիցներ դարձան սիրիական հակամարտության ընթացքում, որտեղ նրանք համակարգեցին նախագահ Ասադին աջակցելու իրենց հաջող ջանքերը: Նախկինում Ռուսաստանը Իրանին տանկեր, ռազմական ինքնաթիռներ, սուզանավեր և այլ զենք էր վաճառում, սակայն վերջին տարիներին ձեռնպահ էր մնացել մատակարումներից` հարձակողական զենքերով ՄԱԿ-ի էմբարգոյի պատճառով: Էրդողանը ևս այն առաջնորդներից է, ով հակաամերիկյան տրամադրություններ է օգտագործել իր սեփական իշխանությունն ամրապնդելու համար:

Սակայն Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան, մերձեցման պատճառներ ունենալով հանդերձ, ունեն նաև բաժանարար գործոններ։ Ռուսաստանն օգտագործում էր Թեհրանի եռակողմ գագաթնաժողովը՝ ցույց տալու համար, որ դեռևս ունի ուժեղ դաշնակիցներ և աշխարհաքաղաքական ազդեցություն: Բայց նա ամենևին էլ «հավերժ ընկերություն» չէ:

Թուրքիան և Իրանը` անկախ ամեն ինչից մնում են Ռուսաստանի մրցակիցները: Թուրքիան և Ռուսաստանը Սիրիայի և Լիբիայի հարցերում հակառակ դիրքեր են գրավում: Բացի այդ, նրանք մրցակիցներ են Հարավային Կովկասում ազդեցության համար: Թուրքական անօդաչու թռչող սարքերն օգնում են ուկրաինական բանակին` ընդդեմ Ռուսաստանի:

Ինչ վերաբերում է Իրանին, ապա նա մրցում է Ռուսաստանի հետ` համաշխարհային էներգետիկ շուկայում ազդեցիկ տեղ ունենալու համար: Ճիշտ է, Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը ընդհանուր շահեր ունեն: Բայց նրանց երկար բարեկամության համար երաշխիքներ չկան»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ