07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

«Ես քաղաքական գործընթացներն եմ մեկնաբանում, այլ ոչ թե կրկեսը, ես թատերական կրիտիկ չեմ․․․»․ Հայկ Մամիջանյանը չի մասնակցի ԱԺ խորհրդի արտահերթ նիստին

Ազգային ժողովում այսօր տեղի կունենա խորհրդի արտահերթ  նիստ: Խորհրդարանի պաշտոնական կայքում տեղադրված նախագծի համաձայն՝ օրակարգում ընդգրկված է  Ազգային ժողովի ընդդիմադիր 33 պատգամավորներին պատգամավորական մանդատից զրկելու համար Սահմանադրական դատարան դիմելու հարցը:

 

Նախորդ շաբաթ նախագծի քննարկումը հետաձգվել էր, քանի որ ընդդիմադիր պատգամավորները չէին ներկայացել, իսկ այդ դեպքում «ԱԺ կանոնակարգ» օրենքով սահմանված է, որ քննարկումը հետաձգվում է մեկ շաբաթով:

ԱԺ խորհրդի անդամներն են՝ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, «Պատիվ ունեմ» խմբակցությունից՝ Հայկ Մամիջանյանը և Թագուհի Թովմասյանը։ Վերջինս ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ չի մասնակցելու այսօր հրավիրված խորհրդի նիստին։

 

168.am ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանից հետաքրքրվեց՝ արդյոք մասնակցելո՞ւ է ԱԺ խորհրդի նիստին, պատգամավորն էլ մեր հարցին ի պատասխան՝ ասաց, որ չի մասնակցելու։

168.am

 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ