17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Մինչև նախագահը չասի….

Նախագահի նստավայրի մոտ անժամկետ հացադուլ հայտարարած Առուշանյանների ընտանիքի անդամաների ինքնազգացողությունը վատացել է, դեպքի վայր է ժամանել շտապօգնությունը։

 ՛՛3 օր է արդեն հացադուլ ենք անում, բոլորիս ինքնազգացողությունն էլ վատացել է, բայց ինչ անենք սա այն ծայրահեղ քայլն է, որի միջոցում փորձում ենք հաջողության հասնել՛՛,-մեզ հետ զրույցում ասաց ամաբաստանյալ Աշոտ Առուշանյանի մայրը՝ Անահիտ Առուշանյանը։

Հիշեցնենք, որ HSBC բանկի նախկին աշխատակից Աշոտ Առուշանյանի ընտանիքը և հարազատները՝ թվով տասը հոգի, հունվարի 20-ին հացադուլ է սկսել նախագահի նստավայրի դիմաց։ Առուշանյանը դատապարտվել է ՛՛Մանանա Գրեյն՛՛ ընկերության փոխտնօրենի մեքենայից 56,4 միլիոն դրամի գողությանը օժանդակելու մեղադրանքով։ ՛՛Քույրիկիս՝ Աշոտի մորաքրոջը տեղափոխել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ՛՛ բժշկական կենտրոն և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Վահանաձև գեղձի թունավոր խպիպ ունի և դեղերը չըդունելու պատճառով այժմ խնդիրներ են առաջացել արյան ճնշման հետ՛՛,-ասաց Անահիտ Առուշանյանը։

Աշոտի մայրը տեղեկացրեց, որ իրենք  հացադուլը չեն դադարեցնի,  քանի որ նախագահի նստավայրից որևէ արձագանք դեռևս չեն ստացել:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ