Նրանք մոլորության մեջ են. Շարմազանով /վիդեո/
”Ցանկացած որոշում պետք է լինի կշռադատված և հիմնավորված: Ցանկացած հարց քննարկվում է, բայց ամեն հարց չէ, որ պետք է քննարկվի ՀՀԿ-ում: ԱԺ-ն կամ ՀՀԿ-ն դատական ատյան չեն, յուրաքանչյուրս պետք է լինենք մեր իրավասությունների շրջանակներում”,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Գյումրիի ողբերգության թեմայով հաջորդ լսումների ժամանակ կհրավիրվեն ԱԳՆ-ն կամ ԱԱԾ պետը:
Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք կվատանան հայ-ռուսական հարաբերությունները, նա նշեց, որ կա երեք խնդիր՝ բարոյական հարթություն, իրավական հարթություն և քաղաքական: Հուզական ու բարոյական հարթության շրջանակներում գյումրեցիների վրդովմունքն ու բողոքը հասկանալի է: Իրավական հարթությունում, նրա խոսքով, ԱԺ փոխնախագահը ասելիք չունի:
Այն գործիչներն, ովքեր այս հարցը կշահարկեն իրենց քաղաքական նպատակներով, Շարմազանովի կարծիքով՝ մոլորության մեջ են:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: