20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կոստանյանը խոստման տերը կլինի, բայց ոչ հիմա

ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն այսօր Ազգային ժողովում Գյումրիում իրականացված սպանդի վերաբերյալ լսումների ժամանակ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին խնդրեց ներկայացնել փաստեր, թե որ ժամին են զորամասում հայտնաբերել, որ զինծառայող Վալերի Պերմյակովը լքել է զորամասը: Նա նաև հետաքրքրվեց, թե պարզվել է՝ արդյոք մեղադրյալը ինչ-որ կապ  ունեցել է Ավետիսյանների ընտանիքի հետ:

՛՛Բոլոր հանգամանքները, որ վերաբերում են հանցագործության ժամին, տեղին, հայտանբերմանը, դեռևս քննարկվում են, այդ բոլոր հարցերի պատասխանները մենք ունենք քրեական գործում և այն հանգամանքը, թե ով առաջինը նկատեց զորամասը լքելու փաստը, ով հայտնեց ՀՀ իրավապահ մարմիններին ու ինչ ընթացակարգով ընթացավ, ևս կանոնկարգված է մեր պայմանագրով՛՛,-պատասխանեց դատախազը: Նա նշեց, որ այս բոլոր հարցերի պատասխանը կարող է տալ, սակայն չի կարծում, որ դա նպատակահարմար է: ՛՛Դրանք քննոթյան փուլում են և ստուգման ու վերստուգման կարիք դեռևս ունեն՛՛:

՛՛Տուժողի ընտանիքի հետ որևէ կապվածության կամ միջանորդաված կապի հետ կապված՝ մենք քննարկման առարկա պետք է դարձնենք ու դարձնում ենք բոլոր տարբերակները, որովհետև գործի ընթացքում ընդունվում են մի շարք վարկածներ, թե նախկին կապը, թե Գյումրում  նրանց հնարավոր առնչության մասին, այս բոլորը ստուգման փուլում են, ինչ ասեմ, դա չի կարող որպես վերջնական փաստարկ հնչել՛՛,-բացատրեց Կոստանյանը:

Պատգամավորը նաև հետաքրքրվեց, թե արդյոք Կոստանյանը դիմել է ՌԴ գլխավոր դատախազին: ՀՀ գլխավոր դատախազն ասաց, որ ՌԴ իրավապահ մարմիններին ներկայացվել են մի  շարք միջնորդություններ: ՛՛Ես խոստացել եմ, որ պետք է դիմեմ և դա իմ պարտականությունն է, ես պարտավոր եմ դիմել գլխավոր դատախազին նման պահանջով, և դա կատարելու եմ, բայց դիմումներն ինքննպատակ չեն, իրականացվում են համապատասխան փուլում, և դա  կատարելու եմ այն փուլում ու այն հիմքերի դեպքում, որ բավարար հիմք կտան ստանանք մեզ համար արդյունքը:  Երբ ունենամ անհրաժեշտ բոլոր հիմքերը, դիմելու եմ՛՛,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ