Ընդդիմադիրներին մանդատից զրկելու համար ՍԴ դիմելու հարցով ԱԺ խորհրդի նիստի կայացման օրը և ցուցակը հայտնի են
ԱԺ խորհուրդը հուլիսի 14-ին արտահերթ նիստ կանցկացնի, օրակարգում ընդդիմադիր պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու նախագիծն է: Խորհրդի արտահերթ նիստը նախատեսված է ժամը 18:30-ին:
ԱԺ խորհրդի որոշման նախագծի համաձայն՝ պատգամավորների ցանկում բացակայում են «Պատիվ ունեմ» խմբակցության քվոտայով խորհրդարան անցած Թագուհի Թովմասյանի ու Իշխան Զաքարյանի անունները:
Իշխան Զաքարյանն ավելի վաղ հայտարարել էր «Պատիվ ունեմ» խմբակցությունից դուրս գալու մասին:
Ցուցակում չկա նաև Մարտուն Գրիգորյանի անունը, որը պատգամավորական մանդատ է ստացել Արթուր Վանեցյանի՝ հրաժարական տալուց հետո՝ հունիսի 30-ին: շ
Նա ընդգրկված է «Պատիվ ունեմ» խմբակցության կազմում: