Ո՞ւմ անուններն են բացակայում Ալեն Սիմոնյանի կազմած ցանկում
Այսօր Ազգային ժողովի կայքում տեղադրվել է Ալեն Սիմոնյանի ստորագրած ԱԺ Խորհրդի՝ հուլիսի 14-ին կայանալիք նիստի օրակարգի վերաբերյալ որոշումը:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 98-րդ հոդվածի 2-րդ մասը, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական oրենքի 156-րդ հոդվածը, առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 5-րդ մասով, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական oրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով՝ Ազգային ժողովի խորհուրդը որոշում է Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել Սահմանադրական դատարան:
Ըստ այդմ՝ մանդատներից ՍԴ-ի դրական որոշման դեպքում կզրկվեն Խորհրդարանի ընդդիմադիր բոլոր պատգամավորները, բացի Թագուհի Թովմասյանից և Իշխան Զաքարյանից: