22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Գագիկ Ծառուկյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին հարցին

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր Հատիս լեռան մոտ էր, որտեղ էլ տեղադրվելու է նրա նախաձեռնությամբ կառուցված՝ Հիսուս Քրիստոսի արձանը։ Նախագծի վերաբերյալ հարցերից բացի, լրագրողները ԲՀԿ նախագահին  նաև քաղաքական բնույթի հարց ուղղեցին՝ հիշեցնելով, որ ժամանակին ինքն ու նրա ղեկավարած ուժը պահանջում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

«Այն ժամանակ, երբ պահանջում էինք, ես ասել էի, որ մենք ունենք 4 ամիս ժամանակ։ Հունիսի 5-ին է եղել , ես ասել եմ, որ մենք պետք  է կարողանանք ուշադիր լինել, որ մենք վտանգի տակ ենք։ Հունիսի 5-ին ասել եմ։ Հունիս, հուլիս, օգոստոս, սեպտեմբեր․ պատերազմը եղա՞վ։ Ես ինչը որ կար, ասել եմ»,- ասաց Գագիկ Ծառուկյանը։

Հարցին՝ ինչպե՞ս է այժմ իրեն հաջողվում «լեզու գտնել» Նիկոլ Փաշինյանի հետ, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց․ «Փաշինյանի հետ «լեզու գտնել, լեզու չգտնել»․ այսօր դուք տեսաք՝ միակ մարդն էր, որը նայեց, քննարկեց կառավարությունում (Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու նախագիծը-խմբ․), ասաց, որ սա իրոք զարգացում է, շարժ է տուրիզմի զարգացման համար»,- ասաց Գագիկ Ծառուկյանը։

Նա հավելեց՝ նախագծի հարցով ինքն ու Նիկոլ Փաշինյանը չեն հանդիպել։

 

«Իրենք նայելով՝ այդ հարցը կարգավորել են»,- ասաց Գագիկ Ծառուկյանը։

Լրագրողների դիտարկմանը, որ Փաշինյանի հրաժարականն իրենք պահանջում էին նաև պատերազմից հետո, ԲՀԿ նախագահն արձագանքեց․

«Ինչը որ ես պահանջում եմ, ոչ մի բան չի փոխվել»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ