01 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Արսենթորոսյաններն ու խաչատուրսուքիասյանները թուրքի քարոզիչներ են դարձել շահադիտական նպատակներով. Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
 «Հայի և թուրքի համատեղ գոյակցության փորձեր պատմության մեջ շատ են արվել: Արդյունքում եղել է Ցեղասպանություն, կոտորածներ, պատերազմներ, վտարումներ, սպանություններ, թալան, կեղեքում: Մուշը, Վանը, Սասունը, էրզրումը, Արդահանը, Սարիղամիշը, Սուրմալուն, Ղարսը, Նախիջևանը, Դաշտային Արցախը և տասնյակ այլ պատմական տարածքների կորստի պատճառն այն էր, որ հայն ու թուրքը որոշել էին բարեկամություն անել` բայց հայի արյան և հայրենիքի հաշվին:
Հ.Գ.
արսենթորոսյանները, վիգենխաչատրյաններն ու խաչատուրսուքիասյանները թուրքի քարոզիչներ են դարձել բնականաբար շահադիտական նպատակներով: Իսկ այդ հարցում ի՞նչ կարծիք ունի ՀՀ ՊՆ այսպես կոչված նախարարը կամ գոյություն չունեցող ԳՇ պետը, ովքեր գրեթե ամեն օր դիրքային մարտական փոխհրաձգության մեջ են նիկոլփաշինյանների, խաչատուրսուքիասյանների ու արսենթորոսյանների բարեկամների հետ»:
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ