09 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Դեռ չէր հասցրել՝ մամա, պապա ասել. մոմավառություն ԱՄՆ-ում /ֆոտո/

Երեկվանից սկսած ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատան դիմաց նույնպես մոմավառություն է՝ ի հիշատակ Գյումրիի ոճրագործության վերջին զոհի՝ 6 ամսեկան Սերյոժա Ավետիսյանի: Ավետիսյանների տան վերջին լույսը մարեց: Երկրի վրա կարճ հանգրվան գտած հրեշտակը միացավ իր ընտանիքին:

Մամավառությանը մասնակցում էին նաև “Հայկական մոտոցիկլետի ակումբ” (ARMENIAN BRIGADE) բարեգործական ակումբի անդամները: Հայրենիքի կարոտով ապրող հայրենանպաստ գործի նվիրյալները հուզված էին:

՛՛Աշխարհում սրանից ցավալի բան չկա՝ փոքրիկ հրեշտակ կորցնել: Դեռ այդ հրեշտակը չի հասցրել իր խոսքով՝ մամա ու պապա ասել, չարն ու բարին ճանաչել: Աստված հոգիդ լույսի մեջ պահի ու երկնքից մեզ բոլորիս հետևիր քո բարի հոգով ու էությամբ՛՛,-մեզ հետ զրույցում ասաց ակումբի հիմնադիր-անդամ Հարութ Բոգարյանը:

Բոգարյանը նշեց, որ բոլոր հայերը ցավ են զգում: Արցունքների ու հայասիրության արանքում ցավը դեռ առկա է:

 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ