30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

«Որոշ իշխանական լրատվամիջոցներ, կեղտոտ տեղեկատվական ձևակերպումներով, փորձում են սևացնել Արցախի մեր հայրենակիցների կերպարը»․ Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Որոշ իշխանական լրատվամիջոցներ, կեղտոտ տեղեկատվական ձևակերպումներով ու հոդվածներով, շարունակ փորձում են սևացնել Արցախի մեր հայրենակիցների կերպարը: Մեկ իբրև գալիս էին Երևան` հայտնի մարդ սպանելու, մեկ իբրև փողը չտաք` չեմ գնա Արցախ, մեկ իբրև արցախցի լրտես են բռնել և այլ նմանատիպ էժան շեշտադրումներով: Լսեք, դուք նամուս ունե՞ք:

 

Բա Նիկոլի Հայաստանում էդքան լրտես բռնեցիք, ինչու՞ չեք գրում, թե ով ծագումով որտեղից է: Գրեք էլի, որ Երևանցի էլ կա մեջները, Ախալքալակցի էլ կա, Տավուշից ու Գեղարքունիքցի էլ կա և այլն: Բա օրը ցերեկով Արագածոտնի մարզում ափաշկյարա սպանություններ անողի ծագումնաբանությունն ինչի՞ չեք գրում: Թե՞ Հայաստանի մյուս բնակավայրերում փող ուզող չկա:

Չե՞ք ամաչում դուք արա: Լուրը գրեցիք` հասկացանք, բա շեշտադրումներն ի՞նչ նպատակով եք անում: Թե՞ լավ չեք քանդել հայության ներսում մնացած համերաշխությունը:
Արցախը Հայաստանի մի մասն է, հայության անբաժանելի մասն է, ու ով լավ չի հասկանում այս փաստը, թող գա գլուխը կմտցնեմ:
Այ սա է նիկոլիզմը, որը դրսի գրանտային ծրագրերով, ազատ խոսքի անվան տակ, տասնամյակներով քանդեց ու ավիրեց ամուր ու համերաշխ երկիրը:

 

Հ.Գ.
Ազատություն ռկ, araratnews.am և մի շարք այլ լրատվամիջոցներ, համը հանում եք արդեն:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ