02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

«Նիկոլիզմն անբարո իշխանություն է և պետք է արմատախիլ արվի Հայաստանից ու Արցախից»․ Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Շարժումը շարունակում է իր պայքարը:

Իշխանափոխության միջոցով երկիրը վերականգնելու է իր անվտանգությունը, կայուն խաղաղությունը, հանրային համերաշխությունը և քաղաքացիների բարօրությունը: Սուտը, կեղծիքը, հայհոյախառը տգիտությունն ու պարտվողական քաղաքականությունը պետք է իսպառ դուրս մղել մեր երկրի կյանքից:

Հայը միշտ եղել է և կլինի արժանապատիվ ազգ` հարգանք պահանջող և հարգալից:

 

Ստորաքարշությունը բնորոշ է միայն կապիտուլյանտներին: Իսկ մենք նրանց տեսակից չենք, մենք մերժում ենք քաղաքական և կենցաղային տգիտությունը, անգրագիտությունը, ողորմելիությունը, նախանձը, որկրամոլությունն ու դավաճանությունը:

Իշխանությունը պետք է լինի բարոյական: Անբարո իշխանությունները ոչ մի երկրում համընդհանուր բարիք, արդարություն, համերաշխություն և խաղաղություն չեն բերել: Նիկոլիզմն անբարո իշխանություն է և պետք է արմատախիլ արվի Հայաստանից ու Արցախից»:
 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ