01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ընդդիմությունը պատրաստվում է օգտագործել միջազգային հարթակը. «Փաստ»

Ինչպես հայտնի է, խորհրդարանական ընդդիմությունը օրերս հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ իր գործողություններում և առաջիկա պլաններում տեղի են ունենալու էական ու խորքային փոփոխություններ։

«Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկա ամիսների ընթացքում լինելու են ոչ միայն գործողությունների, այլև բովանդակային փոփոխություններ։ Մասնավորաբար, մենք տեղեկություն ունենք, որ ընդդիմադիր պատգամավորները նախատեսում են լուրջ գործունեություն ծավալել հատկապես միջազգային հարթակում։ Խոսքը վերաբերում է առաջիկա ամիսներին մեկնարկող ԵԽԽՎ և ԵԱՀԿ վեհաժողովների նիստերին, որտեղ խորհրդարանական ընդդիմությունն ունի համապատասխան ներկայացվածություն։

Մեր աղբյուրները փոխանցում են, որ նախատեսվում է նշված հարթակներում, ինչպես նաև այլ ձևաչափերով ամենայն մանրամասնությամբ ներկայացնել ՀՀ-ում տեղի ունեցող գործընթացներն ու այն ոչ իրավաչափ քայլերը, որոնք կիրառվում են իշխանությունների կողմից՝ ընդդիմադիր գործիչներին ճնշելու նպատակով, ինչպես նաև խաղաղ հավաքի մասնակիցների վրա բիրտ ուժ կիրառելու դեպքերի կապակցությամբ։

Ի դեպ, տեղեկությունները, թե ընդդիմադիրները պատրաստվում են հրաժարվել մանդատներից, մեզ հետ զրույցում ընդդիմության առանցքային ներկայացուցիչներից մեկն ընդամենը զավեշտ համարեց՝ ընդգծելով, որ մանդատները հստակ իրացվում են ժողովրդին պաշտպանելու և օրվա իշխանություններին հեռացնելու նպատակով ու որևէ կերպ չեն առնչվում Ազգային ժողովի քպական օրակարգերի հետ։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ