«Որքան էլ սովոր եմ, որ իմ տարբեր «ձեռքբերումներ» վերագրվում են բոլորին, բացի ինձնից, այս մեկը, գոնե, թող մնա ինձ». Սիրուշոն՝ իր հղիության մասին /տեսանյութ/
ՀՀ երկրորդ նախագահի որդու՝ Լևոն Քոչարյանի կինը՝ Սիրուշոն, իր ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերում անդրադարձել է իր հղիության վերաբերյալ կեղտոտ ասեկոսեներին:
«Արդեն երրորդ անգամ եմ լսում իմ մասին ամենամեծ անհեթեթություններից մեկը, որ երեխաներիս իրականում ինքս չեմ ունենում, իմ փոխարեն ուրիշն է դա անում:
Առաջին երկու անգամը լուրջ չընդունեցի ու մտածեցի, եթե ուշադրություն չդարձնեմ, անիմաստ խոսակցությունը կմարի: Նաև փորձեցի այս անգամ ավելի շատ կիսվել այս շրջանի տեսանյութերով, բայց, փաստորեն, թեման դեռ կա, ընդ որում պատճառաբանությունն էլ այն է, որ նախընտրել եմ խնայել կազմվածքս:
Շատ ուրախ եմ, որ փոխնակ մայրերի հնարավորություն է ստեղծել բժշկությունը բոլոր կանանց համար, ովքեր խնդիր ունեն, բայց ինձ մոտ նման միտք երբեք չի եղել ու դրա կարիքն էլ չի եղել:
Որքան էլ սովոր եմ, որ իմ տարբեր «ձեռքբերումներ» վերագրվում են բոլորին, բացի ինձնից, այս մեկը, գոնե, թող մնա ինձ:))
Մանրամասները՝ տեսանյութում