03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ո՞րն է ԳՇ պետին Պապիկյանի ենթակա դարձնելու իրական պատճառը․ «Իրավունք»

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ իր ղեկավարած նախարարությունը կառուցվածքային փոփոխությունների է ենթարկվում, ինչը ենթադրում է նաեւ օրենսդրական փոփոխություններ: Արդյունքում Գլխավոր շտաբի պետ է դառնալու Պաշտպանության նախարարի առաջին տեղակալը, այսինքն` ԳՇ պետը սկսելու է ենթարկվել պաշտպանության նախարարին:

Ահա սրանով էլ բացատրվում է այն, որ տեւական ժամանակ արդեն այդպես էլ ԳՇ պետ չի նշանակվում, մինչդեռ Պաշտպանության նախարարության կուլիսներում բոլորովին այլ իրականություն են ներկայացնում:

Խնդիրն այն է, որ օրվա իշխանությունը սարսափում է ռազմական հեղաշրջման հնարավոր սցենարից կամ առնվազն նրանից, որ ինչ-որ փուլում ինչ-որ կերպ գեներալիտետը կրկին կպահանջի Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Հետեւապես, չկա ԳՇ պետ, չկա այդպիսի սցենարի վտանգ: Իսկ ապագայում, երբ ԳՇ պետը կդառնա ընդամենը Պապիկյանի ենթական, ընդհանրապես՝ բոլոր իշխանական մտահոգությունները կփարատվեն»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ