Ինչու են բաժանվել Քրիշտիանու Ռոնալդուն եւ Իրինա Շեյքը /ֆոտո/
5 տարի տեւած սիրավեպից հետո բաժանվեց աստղային հայտնի զույգ: Ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուի եւ ռուս մոդել Իրինա Շեյքի սիրավեպն ավարտվեց: Բաժանումը եղել է Ռոնալդուի նախաձեռնությամբ, իսկ պատճառը դարձել է այն, որ Շեյքը հրաժարվել է գնալ Ռոնալդուի մոր ծննդյան օրվա առթիվ կազմակերպված երեկույթին:
Ռոնալդուն եւ Շեյքը ամանորը դիմավորել էին միասին, Դուբայում, ինչից հետո ֆուբոլիստը որոշել էր անակնկալ կազմակերպել մոր համար` նրա 60-ամյակի կապակցությամբ եւ մեկնել Մադրիդ` նրան շնորհավորելու: Սակայն Շեյքը հրաժարվել է գնալ նրա հետ, ինչից հետո նրանք վիճել են ու բաժանվել: