17 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

ԱԱԾ-ականները երեկ դեմքները փակել էին, որովհետև ուժայինների արածը, հակաիրավականից բացի, պարզապես ամոթ է․ Աբրահամյան

ԱԱԾ-ականների երեկվա «հայտնությունը» զվարճանք էր ստեղծել, գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը։

 «Ով ինչպես կարողանում էր՝ արագ քայլում էր դեպի կառավարություն՝ դեմքները փակելով, ճաղավանդակների վրայով, անիմաստ շարժումներով։ Դեմքները փակ էր, որովհետև այն ամենը, ինչ անում են ուժային կառույցները, հակաիրավականից բացի, պարզապես ամոթ է ու ամեն մարդ չի, որ կարող է բաց դեմքով դուրս գալ հասարակության առաջ։

ՀԳ. Ոստիկանական խուլիգանությունների, բռնարարքների հետևանքով վնասվածքներ, կոտրվածքներ ստացող քաղաքացիները կառողջանան ու կվերադառնան, սակայն ոստիկանության մի խումբ աշխատակիցների ամբողջ կյանքում հետապնդելու է այն պարզ ճշմարտությունը, որ իրենց տեսակը հասարակությունում այլևս տեղ չունի»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ