Երեւանում 27-ամյա երիտասարդ է սպանվել

Հունվարի 19-ին` ժամը 00.05-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Աբելյան փողոցի 3 շենքի 1-ին հարկում դանակահարված մարդ կա: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հունվարի 18-ին` ժամը 23.40-ի սահմաններում, Աբելյան փողոցի շենքերից մեկի 3-րդ հարկի հարթակում, կենցաղային հարցերի շուրջ առաջացած վեճաբանության ժամանակ, 1988 թ. ծնված Գագիկ Ա.-ն դանակով հարվածել է 1987 թ. ծնված Արման Ա.-ի ձեռքին` պատճառելով վնասվածք և 1988 թ. ծնված Վազգեն Դալլաքյանի կրծքավանդակի, թիկունքի և դեմքի շրջաններին, ինչի հետևանքով վերջինս մահացել է: Այս մասին հայտնում են Ոստիկանության լրատվության վարչությունից։
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու, Գագիկ Ա.-ին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն