08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Աշխարհը պիտի տեսնի՝ չենք համակերպվել այն ամենի հետ, ինչ փորձում են մեր վզին փաթաթել օտարերկրյա շահերը սպասարկող անձինք. Հայկ Մամիջանյան

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը նշում է՝ հույս են ունեցել, թե «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում կլինեն մարդիկ, որոնք իրենց կարծիքը Հայաստանի ու Արցախի վերաբերյալ խիզախություն կունենան հնչեցնելու:
«Հույս կար, որ չեն վախենա SMS-ներից կամ հետագա կոմպրոմատներից, որոնք առկա են», – Ազգային ժողովում լրագրողներին ասաց նա:

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարի խոսքով՝ նախարարները պետք է շահագրգռված լինեն րոպե առաջ «զատվել այն խունտայից, որը Հայաստանի ու Արցախի ապագան կասկածի տակ է դնում»:

«Պետք է գտնել մեզ ու հայտնել, որ իրենք իրենց համաձայնությունն են տալիս մեր հայտարարությանը, մեր գտնվելու վայրը հայտնի է՝ Հայաստան, Ֆրանսիայի հրապարակ՝ հայ ժողովրդի կողքին», – նշեց նա:

Հայկ Մամիջանյանն ասում է, թե միջազգային հարաբերություններից քիչ թե շատ տեղյակ մարդը կհասկանար, որ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» եզրույթը այն կարմիր գիծն է, որն անհրաժեշտ է հայկական բանակցային կողմին, եթե այդպիսին գոյություն ունենար, իրականացնելու հայանպաստ հայկական օրակարգ ու Արցախի ապագան երաշխավորող լուծում:

Ընդդմադիր պատգամավորը չի կարծում, որ երբևէ կունենան այնպիսի արձանագրում, որ  Հայաստանում հայ մնալու, Արցախը հայկական պահելու ու հետագայում նաև Հայաստանի գոյության շարժումը  կարող է խաթարվել կամ նվազում արձանագրել:

«Ես չեմ ուզում հավատալ, որ մենք նման արձանագրում կանենք: Ես համարում եմ, որ յուրաքանչյուր հայ պիտի խիստ կարևորի այն փաստը, որ աշխարհը տեսնի՝ մենք չենք  համակերպվել այն ամենի հետ, ինչ փորձում են մեր վզին փաթաթել օտարերկրյա շահերը սպասարկող անձինք», – ասաց նա։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ