27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Եռաբլուր»-ում գողացել են 44-օրյա պատերազմում զոհված եղբոր շիրիմին այցելության եկած քրոջ դրամապանակը

Անհայտ անձը «Եռաբլուր» զինվորական պանթեոն-հուշահամալիրի տարածքից գողացել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Գեորգի Լյովայի Մինասյանի շիրիմին այցելության եկած վերջինիս քույր՝ Մ. Խաչատրյանին պատկանող դրամապանակը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը:

 

«Մայիսի 31-ին, ժամը 17:25-ին, ՊՆ «Եռաբլուր» զինվորական պանթեոն-հուշահամալիրից ՊՆ ռազմական ոստիկանության Երևանի բաժին հեռախոսագիր է ստացվել առ այն, որ անհայտ անձը պանթեոնի տարածքից գողացել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող, մայոր Գեորգի Լյովայի Մինասյանի շիրիմին այցելության եկած վերջինիս քույր՝ Մ. Խաչատրյանին պատկանող դրամապանակը, որի մեջ եղել է գումար, բանկային քարտեր և այլն։

ՌՈ օպերատիվ ստորաբաժանումներն անմիջապես ձեռնամուխ են եղել հանցագործին հայտնաբերելուն։ Հաջորդ օրը՝ հունիսի 1-ին, ՌՈ Երևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում ստացված օպերատիվ տվյալներն իրականացնելիս ձեռնարկված լայնածավալ և տարաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, Երևան քաղաքի Անդրանիկի փողոցից գողություն կատարելու կասկածանքով ՌՈ Երևանի բաժին բերման է ենթարկվել Երևան քաղաքի բնակիչ Վ. Ա.-ն, ով տեղում փաստական տվյալների համադրմամբ տվել է խոստովանական ցուցմունք։

Դեպքի առթիվ ՊՆ ՌՈ Երևանի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով

 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ