04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ադրբեջանում գտնվող հայ գերիների թիվը 119 է. Փաշինյանը խաբել է. մաս 19. «Ժողովուրդ»

Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների բրյուսելյան վերջին՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գլխավորությամբ տեղի ունեցած հանդիպումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ամբիոնից խոսեց Ադրբեջանում պահվող գերիների մասին: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Բաքուն անընդհատ փորձում է լրացուցիչ պայմանների հետ կապել գերիների վերադարձը, բայց Հայաստանը համաձայն չէ այդ դիրքորոշման հետ: Հայկական կողմի դիրքորոշումը, ըստ նրա, շարունակում է մնալ այն, որ, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն, ռազմագերիներն ու պատանդները պետք է վերադարձվեն:

«Մինչեւ այս պահը հաստատված 39 գերի կա Ադրբեջանում, որոնցից մեկը վերջերս է մոլորվել ու հայտնվել ադրբեջանցիների վերահսկողության ներքո (վերջինս օրեր առաջ վերադարձվել է Հայաստան- խմբ.)։ Ամենաարդյունավետ ձեւը միջազգային հանրության աջակցությունն ու ճնշումը ապահովելն է, որ մեր քաղաքացիները օր առաջ վերադառնան հայրենիք», – ԱԺ բարձր ամբիոնից հայտարարեց Փաշինյանը:

Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը, սակայն, հակադարձում է Փաշինյանին ու բոլորովին այլ թիվ ներկայացնում. Ադրբեջանում գտնվող հայ գերիների թիվը 119 է, որոնցում ՄԻԵԴ ներկայացված 80 դեպքերի մոտ 60%-ը հստակ փաստարկված է տեսանյութերով եւ լուսանկարներով։ «Խնդրահարույց է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը ոչ թե ներկայացնում եւ պաշտոնականացնում է իշխանության տիրապետության ներքո գտնված թվերը, այլ խոսում է Ադրբեջանի պաշտոնականացրած թվերով, եւ տպավորություն է ձեւավորվում, որ կա համաձայնեցում, թե Ադրբեջանի ներկայացրած տվյալները համապատասխանում են իրականությանը եւ Հայաստանի պաշտոնականացրած տվյալներին»,- ասում է Սահակյանը։ Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ հայկական կողմն ունի հստակ փաստեր ոչ միայն տեսանյութերի եւ լուսանկարների տեսքով, այլ նաեւ հարցաքննությունների։

Քննչական մարմինները հարցաքննել են հայրենադարձված գերիներին, եւ կան դեպքեր, որ քննչական մարմիններին եւ իրենց տեղեկություններ են հայտնել Ադրբեջանի բանտերում տեսած ռազմագերիների վերաբերյալ։ Ի՞նչ է ստացվում. առաջնորդվելով Բաքվի ներկայացրած թվերով ու, իբրեւ թե, փաստարկներով՝ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ստում է՝ գուցե փորձելով մեղմել գերիների ու անհետ կորածների հարազատների մորմոքն ու սպասման ցավը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ