03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

ԱԽ նիստում Արցախի նախագահը մանրամասներ է պատմել իր և Նիկոլ Փաշինյանի հանդիպումից. «Հրապարակ»

«Արցախի Հանրապետության խորհրդարանի քաղաքական կուսակցությունների պահանջով մայիսի 25-ին հրատապ կարգով Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրվել, որը վարել է նախագահ Արայիկ Հարությունյանը։ Նա ընդգծել է, որ Արցախի իշխանությունների եւ ժողովրդի համար խիստ անընդունելի է ԵԽ նախագահ Շառլ Միշելի հայտարարության մեջ տեղ գտած «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունն» ապահովելու մասին ձեւակերպումը՝ նշելով, որ այն չի արտահայտում անցած 30 տարիների ընթացքում միջազգային հանրության համար հստակ ձեւակերպված արցախահայության պահանջներն ու ձգտումները, որոնց հիմքում դրված է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:

 

Արցախյան մեր աղբյուրներն ասում են, որ ԱԽ նիստին Հարությունյանը ներկայացրել է Փաշինյանի հետ Բրյուսելից հետո կայացած իր հանդիպման մանրամասները եւ գրեթե նույն մտքերն է արտահայտել, ինչի մասին խոսում էր Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում` հարցուպատասխանի ժամանակ։

Վստահեցրել է, որ Փաշինյանը Բրյուսելում չի հրաժարվել Արցախի կարգավիճակից, որ ԵԽ նախագահ Շառլ Միշելը սեփական նախաձեռնությամբ, ընդհանուր հայտարարի չեկած՝ բանակցությունների մասին իր մեկնաբանություններով է փորձել տպավորություն ստեղծել, թե դրված է ոչ թե Արցախի կարգավիճակի, այլ Ղարաբաղում ապրող «էթնիկ հայերի իրավունքների ու անվտանգության» ապահովման հարցը։ ԱՀ նախագահը մի քանի անգամ շեշտել է, թե Նիկոլ Փաշինյանն իրեն փոխանցել է, որ ինքը չի կարող հաշվի չառնել Արցախի դիրքորոշումը եւ ինքնուրույն որոշումներ կայացնել»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ