04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ով է հրամայել քերել Արցախի դրոշով «Արցախ» գրառումը․ «Հրապարակ»

«Նախօրեին ԱԳՆ-ի մոտից ցուցարարների հեռանալուց 5 րոպե անց ԱԳՆ աշխատակիցները սկսել են քերել շենքի պատուհաններին Արցախի դրոշով «Արցախ» գրառումը։ Նման բան մեկ էլ ամիսներ առաջ արել էին ադրբեջանցի զինվորները` Արցախ մեկնող երեխաների ավտոբուսի վրայից դանակով քերելով Արցախի դրոշը:

Մեր տեղեկություններով, այդ հրահանգն անձամբ նախարար Արարատ Միրզոյանն է տվել: Իսկ երբ պատկերը քերողների հասցեին քաղաքացիները սկսել են վիրավորական արտահայտություններ անել, թե միայն թուրքն է քերում Արցախի դրոշը, եւ դեպքի վայր են շտապել որոշ լրատվամիջոցներ ու տեսանկարել այդ ամոթալի տեսարանը, ըստ նախարարության մեր աղբյուրների, ԱԳՆ պատկան վարչության ղեկավարները փորձել են ժամանակավորապես դադարեցնել աշխատանքները եւ նախարարին համոզել, թե պատեհ չէ ժամը` գուցե դրոշը քերելու կարեւոր գործն անեն աշխատանքային օրվա ավարտին, ստացել են բացասական պատասխան։ Միրզոյանը կտրուկ հրահանգել է՝ վայրկյան առաջ մաքրել շենքն Արցախի դրոշներից»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ