19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Նա ստահակ է, տականք է. Շարմազանովը՝ Գյումրու հանցագործությունից

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որի ժամանակ քննարկվել են ներկուսակցական ու ներքաղաքական խնդիրներ, Ցեղասպանության հարյուրամյակի հետ կապված հարցեր: Այս մասին լրագրողներին նիստից հետո հայտնեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա շեշտեց, որ նիստի ժամանակ քննարկվել է նաև Գյումրիում կատարվածը: ՛՛Նախ Գյումրու դեպքը ողբերգություն է բոլորիս համար, իրականացնողը ձերբակալվել է, նա ստահակ է, տականք է, ու դա բոլորիս համար մեծ դժբախտություն է՛՛,-ասաց նա: Միաժամանակ Շարմազանովը նշեց, որ զգացմունքային քայլերը, հուզականության ավելացումն օգուտ չեն տա պրոցեսին, սակայն հասկանալի են:

՛՛Նա օրենքի ողջ խստությամբ պատժվելու է: Այդ մասին հայտարարել է նաև Գլխավոր դատախազը: Ցանկացած անօրինական գործունեություն, ում կողմից էլ կլինի, անընդունելի է: Ես բոլորին կոչ եմ անում հանգստության, հանդարտության: Ես հասկանում եմ մեր սիրելի ժողովրդին, բայց անկարգություններն ու զգացմունքայնությունը մեր երկրի շահերից չեն բխում՛՛,-նկատեց նա: 

Շարմազանովի համար հասկանալի է, որ ժողովուրդը սգում է, սակայն այն քաղաքական ու ոչ քաղաքական գործիչներին, ովքեր այս ողբերգությունն օգտագործում են իրենց իսկ սեփական շահերի համար, նա կոչ է անում նման բան չանել: ՛՛Չի կարելի սգի վրա դիվիդենտներ շահել, մեզ սպասվում է շատ լուրջ իրադարձություններով տարի, պետք է համախմբված բոլորով աշխատենք՛՛: 

ԱԺ փոխնախագահի հավաստմամբ՝ խնդիրն իրավական է, և ցանկացած քաղաքական գնահատական չի բխում որևէ մեկի շահերից: Նա նաև դրական է գնահատում Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի պահվածքը: ՛՛Որպես պետական, գործիչ, որպես գլխավոր դատախազ, հայ մարդ ու տղամարդ՝ նա ցույց տվեց, որ ինքն ամենաշահագրգռվածն է գործի քննության, բացահայտման, դրանում շահագրգռված են իշխանությունները, բոլորս շահագրգռված ենք, որ խնդիրն ունենա համապատասխան իրավական լուծում՛՛:

Ինչ վերաբերում է տեսակետին, թե անողը ռուս ազգի ներկայացուցիչ է, և իրավապահ համակարգի նկատմամբ կասկած կա, ՀՀԿ խոսնակը ևս մեկ անգամ Վալերի Պերմյակովին անվանեց ստահակ ու տականք: ՛՛Տականքն ազգային պատկանելություն չունի, Նաիրի Հունանյանն ի՞նչ ազգ էր, Հունանյան եղաբայրները տականք էին ու նրանք ազգային պատկանելություն չունեն՛՛:

Ռուսական ռազմաբազայի հետ կապված նա նշեց, որ այս հարցը բարձրացնելը շինծու է ու չի բխում մեր պետական շահերից: Էդուարդ Շարմազանովը նաև համաձայն է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ: Վերջինս նշել է, որ ռուս զինծառայողին չվստահելու պատճառ չունի:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ