08 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

«Հետաքրքիր է, թե իրենց գործունեության մասին ինչ են մտածում իրավապահ տարբեր կառույցների ներկայացուցիչներ». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ավետիք Չալաբյանի բնակարանի խուզարկության և բերման ենթարկման կադրերը նայեցի, դեռ չեմ խոսում, թե ինչ կասկածանքով են նրա հետևից գնացել։

 

Խայտառակություն բառը շատ մեղմ է ասված։

Ինձ հետաքրքիր է, թե իրենց գործունեության մասին ինչ են մտածում իրավապահ տարբեր կառույցների ներկայացուցիչները, ինչպե՞ս են այս պայմաններում ապրելու այս փոքր երկրում։ Մի դեպք չի, երկուսը չի, մեկը մեկից այլանդակ։

 

Ոչ մի արդարացնող բան այս դեպքում չի աշխատելու 

Իշխանության ձեռքում միանգամյա օգտագործման գործիք լինելը ստորացուցիչ է բոլոր նրանց համար, ովքեր շարունակում են սպասարկել թուրքական օրակարգը։

ՀԳ. Ավետիք Չալաբյանին անձամբ չեմ ճանաչում, երբեք չեմ առնչվել, բայց տհաճ էր տարածվող տեղեկատվությանն ու տեսանյութին ծանոթանալը»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ