21 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Կարեն Անդրեասյանի խոսելու հերթը չէ /վիդեո/

Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ միջպետական պայմանագրով եւ այսօրվա մեր օրենսդրությամբ` սպանության գործի ընդդատությունը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը:

Կառավարության նիստից լրագրողների հետ հանդիպամանն անդրադառնալով Գյումրիում սպանության գործով ռուս մեղադրյալի քննությանն՝ ասաց Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:

“Երեկ ՀՀ գլխավոր դատախազը խոստացավ, որ հետագա ընթացքը տեղի կունենա Հայաստանում եւ այդ կասկածյալը պատասխանատվության կենթարկվի ՀՀ օրենսդրությամբ եւ ՀՀ իրավապահ համակարգի կողմից”,- նշեց Անդրեասյանը:

Հարցին, թե գլխավոր դատախազության հաղորդագրություններն հակասում են իրար, Անդրեասյանն ասաց, որ ինքը Գլխավոր դատախազության որեւէ գործողություն չի մեկնաբանում:

Այն դիտարկմանը, թե հասարակության մեջ կարծիքներ հնչեցին, որ մարդու իրավունքները շարունակում են ոտնահարվել եւ ՄԻՊ-ի պաշտոնը ավելորդ է, Անդրեասյանն ասաց. “Կարող են լինել տարբեր կարծիքներ, բայց ես կարող եմ ասել, որ այս պահի դրությամբ մեր իրավասությունների շրջանակում չի արվել որեւէ գործողություն կամ անգործություն, որը պետք է արվեր ըստ օրենքի”:

Մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ