05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

«Մարդիկ կան Նիկոլին «պոլի շորի» նման ծառայել են, հիմա եկել նիկոլիզմի դեմ ու պետական շահից են խոսում․․․ գոնե հիմա «ոտքի տակ մի ընկեք»»

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մարդիկ կան Նիկոլին «պոլի շորի» նման ծառայել են, հիմա եկել նիկոլիզմի դեմ ու պետական շահից են խոսում։

 

Արա, դուք ո՞ւր, պետական շահն ո՞ւր։

Հայաստանի կապիտուլյացիան 2020-ի նոյեմբերի 9 -ին է հայտարարվեր, բայց սկսվել է, երք 2018-ի ապրիլին Սերժ էիք «մերժում» ու հետո «պետականությանը» ծառայելու պատրվակով Նիկոլ էիք գովում ու իր ռեժիմին ծառայում։

 

Գոնե հիմա խելոք լռեք ու «ոտքի տակ մի ընկեք»։

Ասել եմ ու կասեմ՝ ավելի լավ է անհույս նիկոլական լինել, քան տարբեր իշխանությունների մարմնի զանազան մասերում ծվարած էակներ։

Հ.Գ. Սա իմ մասնավոր կարծիքն է։

Ո՞վ հարց ունի էս մասով՝ ինձ դիմեք։

Կուսակցությունը չխառնեք։

Նվիրվում է բոլոր նրանց, ովքեր տեսան իրենց այս գրառման մեջ։

Առանց կապիտուլյանտների Հայաստան»։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ