08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Ողջ իրավապահ համակարգը սադրիչներ ներմուծելու և բախումներ հրահրելու վրա է». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Շիշը մարդկանց վրա նետող, լրագրողների մասնագիտական գործունեությունը կոպիտ խախտող, բերման ենթարկվողի վրա թքող, առհասարակ, քաղաքացիներին խաղաղ անհնազանդության ակցիաներ իրականացնողների նկատմամբ անմարդկային վերաբերմունք դրսևորող ոստիկանների վերաբերյալ պատկան մարմինները չեն շտապում որոշումներ կամ գնահատականներ հնչեցնել։

 

Ողջ իրավապահ համակարգը սադրիչներ ներմուծելու և բախումներ հրահրելու վրա է։

Մենք էլ մտածում էինք, թե ընդդիմության ակտիվ գործողությունների մեկնարկից առաջ, տարբեր ուժային կառույցներ ի՞նչ սադրանքների կամ բախումների վտանգի մասին էին խոսում։

 

Հիմա արդեն պարզ է. իշխանությունը որպես մահակ օգտագործում է իրավապահ համակարգին՝ ամեն գնով քաղաքացիների պայքարը կասեցնելու և սեփական իշխանությունը երկարացնելու համար։

Ընդ որում, կրկնում եմ՝ այս ճանապարհին, իշխանությունը գործադրվող այլանդակ միջոցներում սահմանափակում չի դրել»։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ