09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԱԱԾ-ն օրական 4-5 անգամ Փաշինյանին զեկուցում է իրավիճակը. «Հրապարակ»

«Հատկապես վերջին օրերին ԱԱԾ-ն խոշորացույցի տակ է վերցրել ընդդիմադիր գործիչներին։ Մենք գրել էինք, որ մեր լրատվամիջոցի լինքով գաղտնալսման ծրագրեր են ուղարկում ընդդիմադիր գործիչներին, խոսքը իսրայելական Pegasus լրտեսական ծրագրի մասին է, որով իշխանությունը փորձում է գաղտնալսել ընդդիմադիրներին և ոչ միայն։

Հասարակական-քաղաքական գործիչների հեռախոսներին ծրագիրը սմս-ի տեսքով ֆայլ է ուղարկում, և եթե բաժանորդը բացում է նամակը, գաղտնալսող ծրագիրը մեխանիկորեն ներբեռնվում է հեռախոսի մեջ, ու տվյալ գործիչը հայտնվում է իշխանությունների դիտակետում։ Հեռախոսը վերածվում է տեսագրող, ձայնագրող, ինֆորմացիա փոխանցող սարքի։

Վերջին օրերին շատերն են հայտնվել լարած թակարդում։ ԱԱԾ մեր աղբյուրներն ասում են, որ ներկայումս ավելի քան 80 ընդդիմադիր գործչի հեռախոսներում ներբեռնել են այդ ծրագիրը, այսինքն՝ իշխանությունը տասնյակ հազար դոլարներ է ծախսել ընդդիմադիրներին գաղտնալսելու համար։

Այդ ծրագրի ներբեռնումը մեկ հեռախոսի մեջ արժե 10-12 հազար դոլար, որը վճարում են իսրայելական ընկերությանը։ Բացի դա, տեղեկություններ կան, որ ԱԱԾ-ն այս օրերին աշխատում է գերբեռնված գրաֆիկով՝ օրական 4-5 անգամ Նիկոլ Փաշինյանին զեկուցում են իրավիճակը»:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ