01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

«Ազերիները գիտակցված վախենում են Հայաստանում ազգային ոգու զարթոնքից»․ Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Համաժողովրդական շարժման մասին, «նիկոլականներն» ու ազերիները, ֆեյսբուքյան մեկնաբանություններում լրիվ նույն տեքստերն են գրում:
Ազերիները գիտակցված վախենում են Հայաստանում ազգային ոգու զարթոնքից: Նրանք գիտեն, որ իրենց լավագույն բարեկամն ու կամակատարը Նիկոլն է, դրա համար կոշտ քննադատում են ընդդեմ Նիկոլի ու հանուն Արցախի և Հայաստանի սկիզբ առած համաժողովրդական շարժումը:

 

Ինձ ուրախացնում և ոգևորում է թուրքերի անհանգստությունը:

Իսկ «նիկոլականների» ֆեյսբուքյան քննադատությունները պետք է պարզապես անտեսել: Նրանք մոլորյալ կամ հարկադրյալ կերպով մեզ քննադատող մեր հայրենակիցներն են, ովքեր իշխանափոխությունից հետո, միայն շնորհակալ են լինելու:
 

Կարևոր է մեկ բան. շարժումը համառ, հաստատուն և ծանրակշիռ քայերով շարժվում է դեպի համազգային նպատակների իրականացումը: Այն նոր շունչ, ապրելու հույս ու ապագայի հավատ է բերելու հայոց աշխարհին:

Մեր պայքարն արդար է, և ինքնիշխան, խաղաղ, արժանապատիվ ու անվտանգ ապրելու պայքարում`հայ ժողովուրդը հաղթում է»:

 
KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ