10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ադրբեջանական կողմն ինտենսիվ կրակոցներ է արձակել Սոթքի ոսկու հանքավայրի ուղղությամբ. կա վիրավոր

Սոթքի ոսկու հանքավայրի ուղղությամբ ադրեջանական կողմի ինտենսիվ կրակոցները սկսվել են երեկ երեկոյան, չեն դադարել նաև այսօր։ Կեսօրին դրանք շարունակվել են, ունենք վիրավոր աշխատակից, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սոթքի ոսկու հանքավայրը շահագործող «Գեոպրոմայնինգ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։

Նրա տեղեկացմամբ՝ վիրավորոմ ստացած քաղաքացին աշխատում է արտադրությունում։

«Վնասվել է աշխատակցի ձախ ձեռքը, բարեբախտաբար, ներքին օրգանների վնասվածք չունի։ Այս պահին նա գտնվում է հոսպիտալում, և բժիշկները հանքի աշխատակցի վիճակը գնահատում են կայուն», – ասաց Ռուզաննա Գրիգորյանը։

Ընկերության ներկայացուցիչը միաժամանակ նշեց, որ տեղեկութուն չունի՝ արդյոք այս պահին էլ ինտենսիվ կրակոցները հանքի տարածքում շարունակվում են։

«Բայց կարող եմ ասել, որ Սոթք հանքավայրը դադարեցրել է աշխատանքները, և աշխատակիցները տարհանվել են՝ անվտանգության նկատառումներից ելնելով», – ասաց մեր զրուցակիցը։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ