21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Դեսպան Աղաջանյանն իր հավատարմագրերն է հանձնել ԱՍԵԱՆ-ի գլխավոր քարտուղարին

Հունվարի 14-ին Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայում (ԱՍԵԱՆ) ՀՀ դեսպան Աննա Աղաջանյանը (նստավայրը` Ջակարտա) իր հավատարմագրերն է հանձնել ԱՍԵԱՆ-ի գլխավոր քարտուղար Լե Լուոնգ Միհնին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունը։

Ողջունելով ԱՍԵԱՆ-ում ՀՀ առաջին դեսպանին` գլխավոր քարտուղարը վստահություն է հայտնել, որ դեսպան Աղաջանյանն իր գործունեությամբ կնպաստի Հայաստանի և ԱՍԵԱՆ-ի միջև համագործակցության զարգացմանը:

Իր հերթին դեսպան Աղաջանյանը կարևորել է Հարավարևելյան Ասիայում ինտեգրման գործընթացը և վստահեցրեց, որ Հայաստանը պատրաստակամ է խորացնելու համագործակցությանը Ասոցիացիայի և նրա առանձին անդամների հետ՝ երկկողմ և տարածաշրջանային ձևաչափերում:

Դեսպանի խնդրանքով գլխավոր քարտուղարը ներկայացրել է ինտեգրման գործընթացը, առկա դժվարություններն ու խոչընդոտները, ինչպես նաև 2015թ. վերջից գործունեություն սկսել պատրաստվող ԱՍԵԱՆ տնտեսական համայնքին առնչվող հարցերը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ