05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Պերմյակովն օրենքի ամբողջ խստությամբ պատասխանատվության կենթարկվի. Գեւորգ Կոստանյան

“Ես վստահեցնում եմ, որ այդ հանցագործը քրեական պատասխանատվության կենթարկվի Հայաստանի Հանրապետության տարածքում, եւ մենք բոլորս կտեսենք ու հնարավորություն կունենանք հետեւել թե´ ամբողջ ընթացակարգին, եւ թե´ պատասխանատվության ենթարկելու ամբողջ գործընթացը”,-Գյումրիում հունվարի 12-ի գիշերը տեղի ունեցած սպանդի հարցով նախագահ Սերժ Սարգսյանի հետ խորհրդակցությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը։ Նա վաղը՝ հունվարի 14-ին կայցելի Գյումրի:

“Այս ընթացքում ես ուղղակի չհասցրեցի Գյումրի գնալ, վաղը առավոտյան 10-ին կլինեմ Գյումրիում, եւ գյումրեցիներին առանձին-առանձին ամենայն մանրամասնությամբ կներկայացնեմ ամբողջ ընթացակարգը”,- ասաց Կոստանյանը:

Դիմելով գյումրեցիներին եւ ամբողջ հայ ժողովրդին՝ գլխավոր դատախազը վստահեցրեց, որ Վալերի Պերմյակովն օրենքի ամբողջ խստությամբ պատասխանատվության կենթարկվի։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ