23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Փաստերը, փաստաթղթերը բացառապես ձեր դեմ են, սրիկաներ». Արմեն Աշոտյանը՝ իշխանություններին

«Հասկանալի է, չէ՞, ինչ կարելի է մտածել կենսաբանական իմաստով տղամարդու մասին, ով իրականում իր ժողովրդից պաշտպանվում էր երեկ հազարավոր ոստիկաններով, սպեցնազի զորքերով, հատուկ տեխնիկայով, օլիգարխների ախրաննիկներով, իսկ դահլիճի ներսում ընդդիմությունից պաշտպանվում էր սեփական ախրաննիկներով, հասկանո՞ւմ եք»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով երեկ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հարցուպատասխանի ժամանակ խորհրդարանում և հարակից տարածքում հսկայական ուժայինների կուտակմանը:

 

«Էդ մալակասոսը երեկ ամբիոնում ինքն իրեն ոգևորում էր, որ ինքը ղզիկ չի, սրիկա չի, վախկոտ չի, դրսում հազարավոր զորքեր էր կանգնացրել՝ ժողովրդից վախենալով, ներսում մի քանի տասնյակ իր թիկնապահներին էր կանգնացրել, որպեսզի իրեն տղա զգա: Դուք պատկերացնո՞ւմ եք տղության մակարդակը այդ էակի մոտ, եթե տղամարդ զգալու համար նրան պետք է հազարավոր այլ տղամարդկանց ներկայություն, որպեսզի հազարավոր այլ տղամարդիկ իրեն պաշտպանեն, որպեսզի ինքը իրեն տղամարդ զգա: Ի՞նչ արժի իրեն տղամարդ ներկայացնող մարդու տղամարդկությունը, եթե այդ տղամարդկությունը ի ցույց դնելու համար նա կարիք ունի հազարավոր այլ տղամարդկանց ծառայությունների»,- ընդգծեց Արմեն Աշոտյանը:

ՀՀԿ փոխնախագահն անդրադարձավ նաև արցախյան հարցի վերաբերյալ ԱԺ ամբիոնից Փաշինյանի արած հայտարարություններին. «Նա ասում է, որ իբր Սերժ Սարգսյանն է տապալել բանակցային գործընթացը, ոչ թե ինքը, պատկերացնո՞ւմ եք, որովհետև իբր թե Սերժը 2018թ. ապրիլի 17-ին դա խոստովանել է: Կատարյալ անբարոյական սուտ է, 100 անգամ անդրադարձել եմ, չեմ հոգնելու հերձել այդ ստերը կրկին: Սերժ Սարգսյանի հայտարարությունում ոչ թե բանակցային գործընթացի տապալման մասին է խոսքը, այլ այն մասին, որ Ադրբեջանը կոնստրուկտիվ չէ, Հայաստանը կոնստրուկտիվ է, և ՄԽ համանախագահները Հայաստանի կողքին են: 2018թ. ապրիլին Հայաստանը բանակցող կողմերից կոնստրուկտիվն էր, և Սերժ Սարգսյանի նույն ելույթում կա դրա հիշատակումը: Այդ ո՞նց է՝ Սերժից մի կտորը ցիտում եք, մյուսը, որը դրան է հաջորդում, մոռանում եք, հա՞, ձեռք չի տալի՞ս, կտրում եք կոնտեքստից ու փորձում եք ձեզ արդարացնել: Չի ստացվելու, որովհետև փաստերը, փաստաթղթերը բացառապես ձեր դեմ են, սրիկաներ:

 

Վերջերս Ալիևը ասում էր, որ Հայաստանը երկար տարիներ կոնստրուկտիվ կողմ էր ներկայանում, Ալիևի բառապաշարում մի քիչ այլ կերպ է դա հնչում, և այս դիվանագիտական տապալումը սկսվեց այն պահից, երբ Նիկոլը հայտարարեց, որ բանակցությունները սկսում է սեփական կետից, երբ լայաղ չարեց ո՛չ Լևոնից, ո՛չ Ռոբերտից, ո՛չ Սերժից մանրամասն ծանոթանալ բանակցային գործընթացի նրբություններին, երբ հարբում ու Մյունխենի բարերում մյունխենյան սկզբունքներ էր ճառում, որ հետո իրեն սպասարկող ոչ պակաս ոչնչություն Զոհրաբ Մնացականյանն էլ բանակցային գործընթացի բովանդակությունն էր ներկայացնում նոր, երբ ասում էր՝ ինչ ուզում՝ դա էլ բանակցում եմ, երբ այնպես արեց, որ Հայաստանը մնաց մենակ՝ աշխարհի դեմ»:

Արմեն Աշոտյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը նյարդայնացրել է ՄԽ համանախագահ երկրներին, ինչի վերաբերյալ կան տարբեր հայտարարություններ, Հայաստանը ՄԽ համանախագահ երկրների աչքերում դարձել է սխալ կողմ, իսկ Ադրբեջանը, որը Սերժ Սարգսյանի օրոք միշտ սխալ էր, հանկարծ դարձավ ճիշտ:

«Նիկոլը խոստովանեց, որ չկարողացավ կանխել պատերազմը, ինչը կարելի էր անել դիվանագիտական միջոցներով: Պատերազմը կարելի էր կանխել նաև բանակը իրականում զինելով և արդիականացնելով, ոչ թե՝ ներկած զենք կամ չկրակող ինքնաթիռներ բերելով: Պատերազմներ մեր տարածքում միշտ են եղել, ոչ ոք չի ասել, որ մենք պատերազմ չենք կարող ունենալ, բայց Նիկոլի մեղքը նրանում է, որ բերեց հենց այսպիսի պատերազմ մեր գլխին, այսպիսի երկար, արյունալի պատերազմ, որը 5000 երեխու կյանք խլեց, այնպիսի պատերազմ, որտեղ ոչ ոք միջազգային ուժեղ տղերքից մեր կողքին չկանգնեց, թեպետ Նիկոլը իբր ժողովրդավար էր, Հայաստանն էլ՝ հետը, իսկ Ադրբեջանն էլ իբր ավտորիտար էր և կոռումպացված, և իբր աշխարհը պետք է պատժեր Ալիևին ու Էրդողանին՝ նայոմնիկների համար, բայրաքթարների համար, Շուշիի եկեղեցին ռմբակոծելու համար, դպրոցներն ու հիվանդանոցները ռմբակոծելու համար, ֆոսֆորային ռումբերի համար, գլխատումների համար և այլն, պատժե՞ց աշխարհը, չպատժեց, չէ՞: Էդ, որ երեկ նա թպրտում էր, թե մենք ժողովրդավար երկիր ենք, ժողովրդավարությունը մեր բրենդն է. ժողովրդավարությունը չէ Հայաստանի բրենդը հիմա, ժողովուրդ, ստրկությունն է, անպատվությունն է աշխարհում Հայաստանի բրենդը: Հայաստանն այսօր աշխարհում միակ երկիրն է, որը հանդուրժում է իրեն պարտության բերած, պարտության պատճառ հանդիսացած մարդուն՝ որպես ղեկավար»,- ընդգծեց նա

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ