23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Հանուն Հայրենիքի 40 տարի է նստել, ոչինչ, երեք ժամ էլ կդիմանա». Ոոստիկանությունը բերման է ենթարկել Համբիկ Սասունյանին

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը տեղեկացնում է, որ ոստիկանությունը բերման է ենթարկել Համբիկ Սասունյանին։

«Հայրենական» ոստիկանությունը ձերբակալեց Համբիկ Սասունյանին… Ձեզ բա՛րձր ծափահարություններ ՔՊ ֆրակցիայի ու ողջ թուրք ժողովրդի անունից… Համբիկը հանուն Հայրենիքի 40 տարի է նստել։ Ոչինչ, երեք ժամ էլ կդիմանա», – նշել է նա։ 

Հիշեցնենք՝ 2021 թ. հոկտեմբերի 31-ին «Հայկական ցեղասպանության արդարության մարտիկներ» գաղտնի կազմակերպության անդամ Համբիկ Սասունյանն ազատ էր արձակվել։

Դաշնակցությունը Սասունյանից հաղորդագրություն է հրապարակել, որտեղ նա հայտարարել է՝ արդեն ժամանել է Հայաստան։

«Մոտավորապես 40 տարի անց պատիվ ունեմ լինել հայրենի հողում, խմել հայրենիքի ջուրը, շնչել օդը», – ասել է Սասունյանը։
Նա նշել է, որ ազատազրկման ողջ ընթացքում զգացել է հայրենակիցների աջակցությունը, ինչն օգնել է իրեն դժվար պահերին։
«Վերջապես հասա տուն», – հայտարարել է Սասունյանը։

1982 թ. հունվարի 28-ին առավոտյան 9։40-ին 19-ամյա Համբիկը Լոս Անգելեսում, Ուիլշիր Բուլվարի և Կոմստոկ փողոցի խաչմերուկում գնդակահարել է Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արիկանին։ Ձերբակալությունից հետո ԱՄՆ դատարանը նրան դատապարտել էր ցմահ ազատազրկման։ 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ