Հերմինե Նաղդալյանը հանդիպել է
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հունվարի 14-ին հանդիպել է ՀՀ-ում
Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտայի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ
քաղաքական-տնտեսական կապերին, փոխգործակցությանը տարբեր ոլորտներում,
միջխորհրդարանական հարաբերությունների հետագա զարգացմանը, միջազգային
կառույցներում համագործակցությանը: Անդրադառնալով երկու ժողովուրդների դարավոր
բարեկամությանը՝ զրուցակիցներն անհրաժեշտ են համարել առավել սերտացնել
մշակութային կապերը, խորացնել եւ ամրապնդել առեւտրատնտեսական
հարաբերությունները: Այս համատեքստում տիկին Նաղդալյանը կարեւորել է
Ուկրաինայում հայկական մեծ համայնքի դերը եւ ազգանպաստ գործունեությունը:
Կողմերն անդրադարձել են նաեւ ԵԽԽՎ առաջիկա նստաշրջանին, ԵԽԽՎ-ում ազգային
պատվիրակությունների աշխատանքի առանձնահատկություններին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ուկրաինայում տիրող ներքին քաղաքական
իրավիճակին, ԼՂ հիմնախնդրին առնչվող հարցեր, կարեւորվել է ժողովուրդների
իրավահավասարության եւ ազատ ինքնորոշման իրավունքի իրացումը:
ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն