01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ֆրանսիայի հրապարակի Ժողովրդական շարժման մասնակիցները չեն ունեցել, չունեն եւ չեն ունենալու ԱՄՆ դեսպանատունը շրջափակելու, պաշարելու կամ, առավելեւս, գրոհելու որեւէ ծրագիր. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Հարգելի ԱՄՆ դեսպանատուն,
 
Վերջերս ինչ-որ հաճախ եմ ձեզ հիշատակում, բայց առիթը դուք եք տալիս։
Ես հասկանում եմ, որ գուցե գոյություն ունեն ամերիկյան անվտանգային պրոտոկոլներ, որ համապատասխան իրավիճակում գործադրվում են դեսպանատան կողմից։
 
Սակայն ավելորդ չեմ համարում շեշտել, որ Ֆրանսիայի հրապարակի Ժողովրդական շարժման մասնակիցները չեն ունեցել, չունեն եւ չեն ունենալու ԱՄՆ դեսպանատունը շրջափակելու, պաշարելու կամ, առավելեւս, գրոհելու որեւէ ծրագիր։
Իդեպ, դիպուկահարների վրա ծախսվող միջոցները կարող են ուղղվել դեսպանատան աշխատակազմում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների գծով նոր հաստիքներ բացելու համար։
 
Թե չէ համառորեն բան չեք նկատում…»:
Հնարավոր է սա 1 անձ, կանգնած և տեքստը-ի նկարն է
 
 
 
 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ