Ալրաղացի Լյովիկին սնանկացրել են. Հայկական ժամանակ
Ըստ “Հայկական ժամանակ”-ի, Սևան քաղաքի մերձակայքում տեղակայված Ախթամար հյուրանոցում գտնվող “Գոլդեն Պալաս” խաղատունը ավելի քան մեկ ամիս է, ինչ գրեթե չի գործում: Աշխատում են միայն խաղատան ավտոմատները, իսկ “Ժիվոյ” մասը չի գործում:
Հայտնի Ալրաղացի Լյովիկին պատկանող այս կազինոյի ըստ էության փակումը հետաքրքիր պատճառ ունի: Անցած տարվա դեկտեմբերի սկզբին արաբական երկրներից մի մեծահարուստ իր հարեմի հետ եկել էր Հայաստան և որոշել էր ժամանակ անցկացնել վերը նշված կազինոյում:
Մի որոշ ժամանակ խաղալուց և բավական մեծ գումար տանուլ տալուց հետո մեծահարուստը առաջարկել է կազինոյին խաղալ խոշոր խաղադրույքներով:
Կազինոն համաձայնել է, ու արաբ մեծահարուստի բախտը բերել է. նա շատ խոշոր գումար է շահել կազինոյից, ըստ որոշ տեղեկությունների մի քանի միլիոն դոլար:
Կազինոն վճարել է շահույթը, բայց դրա արդյունքում հայտնվել է սնանկացման եզրին և ըստ էության դադարեցրել գործունեությունը:
Երեկ թերթի թղթակիցը զանգահարել է խաղատան հեռախոսահամարով, բայց այն անջատված էր, իսկ հյուրանոցի աշխատակիցը հաստատել է, որ աշխատում են միայն կազինոյի խաղային ավտոմատները
Շարունակությունը թերթի այսօրվա համարում: