23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ուշագրավ զարգացումներ են սպասվում Դավիթ Տոնոյանի և մյուսների գործով․ «Փաստ»

Երկուշաբթի՝ մայիսի 2-ին, տեղի է ունենալու ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի և մյուսների գործով դատական հերթական նիստը, ինչը կարող է բավականին բեկումնային լինել։ Բանն այն է, որ Տոնոյանի հետ նույն գործով անցնող մի շարք առանցքային դերակատարներ տարբեր խափանման միջոցներով հայտնվել են ազատության մեջ, մինչդեռ Տոնոյանի նկատմամբ ընտրվել է խտրական մոտեցում, և նա մնում է կալանավորված։

«Փաստ» թերթի տեղեկություններով, ընդդիմադիր ուժերի պայքարի սրացման ֆոնին իշխանությունները մտադիր են առաջիկա օրերին մեղքի բարդման նոր շոու բեմադրել ու, ըստ այդմ, «կոռուպցիոներների» և «պատերազմի մեղավորների» նոր, աղմկոտ ձերբակալություններ կազմակերպել։ Ավելին, մեր աղբյուրների փոխանցմամբ, Փաշինյանը հրահանգել է բեկանել ազատ արձակման մի քանի վճիռներ և դրանք կայացնողների նկատմամբ սանկցիաներ կիրառել։ Մենք տեղեկություններ ունենք, որ առաջիկայում կակտիվանա նաև 44- օրյա պատերազմի խորհրդարանական քննիչ հանձնաժողովը։ Փորձ է արվելու մեծ աղմուկով շրջանառել անորակ զենքի մատակարարման և «նախկինների» պատճառով պատերազմը տանուլ տալու թեզերը։ 

Այս ողջ «սցենարի» շրջանակներում, մեր տեղեկություններով, իշխանությունները մտադիր են ոչ միայն ազատ չարձակել Դավիթ Տոնոյանին, այլև մեծացնել «մեղավորների» շրջանակը։ Հիշեցնենք, որ այս գործով անցնում են պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ԶՈւ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը, ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանը, Հայաստանին զենք մատակարարող ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո) և այլն»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ